ՖՈՏՈ. Թալիշում վիրավորվելուց հետո մինչև վերջ շարունակել է թշնամու հետ մարտը. ինչ պայմաններում է ապրում ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թ. ապրիլի 3-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող, սերժանտ Խաչատուր Նահապետյանը ստացել է ձախ ձեռքի դաստակի կոտրվածք:

ArmLur.am-ի հետ զրույցում Խաչատուրը պատմեց, որ վիրավորվել է Թալիշում, սակայն մինչև վերջ շարունակել է թշնամու հետ մարտը, մինչև հասցրել են առաջին բուժօգնություն ցուցաբերել:

Խաչատուրը շտապ վիրահատության է ենթարկվել Գորիսում, ապա տեղափոխվել է Երևանի Օրթոպեդիայի կենտրոն, որից հետո մի քանի օր պառկել է Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում: Այնուհետև 20 օր ստացիոնար բուժման կուրսեր անցնելուց հետո կրկին վերադառնում է ծառայության՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու:

Նահապետյաններն ապրում են չափազանց կարիքի մեջ: Ընտանիքի ամբողջ հոգսն ընկած է Խաչատուրի հոր՝ Սամվելի ուսերին, ունեն կուտակված պարտքեր: Տունը, որտեղ ապրում են ունի վերանորոգման կարիք:

Անկոտրում երիտասարդը ցանկություն ունի կրթությունը շարունակելու.«Ուզում եմ Երևանի պետական համալսարանում սովորել, բայց նաև գիտակցում եմ, որ ծանր ֆինանսի պատճառով չեմ կարող»:
 

 Լիդա Եղիազարյան  




Լրահոս