
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Լուիս Անտոնիո Վալենսիան երկրպագուների կողմից ճանաչվել է հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Էկվադորցի ֆուտբոլիստը հավաքել է երկրպագուների ձայների 57 %-ը՝ շրջանցելով պաշտպան Ֆիլ Ջոնսին (22 %) և հարձակվող Մարկուս Ռեշֆորդին (21 %):
Հավելենք, որ անգլիական ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգած ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման: