«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016թ. զգալի մասը պետական գերատեսչությունների ոչ միայն ղեկավարները, այլեւ նրանց ենթակաները, ըստ էության, չեն աշխատել ու մատնվել են պարապուրդի: Մոտավոր հաշվարկներով՝ պետական կառավարման համակարգն այդ վիճակում եղել է մոտ երեք ամիս: Հիշեցնենք` տարեսկզբին ձեւավորվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, որն իր հետ բերեց պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ: Այնուհետեւ եղավ ապրիլյան քառօրյա պատերազմը, որից հետո տեւական ժամանակ սահմանին լարվածություն էր:
Արդեն ամռանը տեղի ունեցավ «Սասնա ծռերի» կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, որը տեւեց մոտ կես ամիս: Եվ, վերջապես, սեպտեմբերին կառավարությունը հրաժարական տվեց, ու նոր կառավարություն ձեւավորվեց: Այս ամենի արդյունքում Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչություններում տեւական ժամանակ ոչ աշխատանքային, սպասողական մթնոլորտ էր՝ համակարգչի առջեւ քարացած, ինչն էլ, բնականաբար, իր ազդեցությունն ունեցավ նաեւ պետական կառավարման համակարգի վրա: ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, ասել է. «Դա յուրաքանչյուր առանձին մարմնի խնդիրն է, եւ յուրաքանչյուր մարմին իր ղեկավարների կողմից պետք է ապահովի իր բնականոն գործունեությունը»: Թե որքանով է ապահովվել, նկատվում է մեր երկրում առկա իրավիճակից՝ ոլորտ առ ոլորտ: Առաջընթացը չի երեւում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: