
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ-ն վերջերս բացահայտել էր Հայաստանի երեք ոչ պետական բուհերում կեղծ դիպլոմներ տալու դեպքեր, բայց մինչեւ հիմա շարունակում է գաղտնի պահել այդ ուսումնական հաստատությունների անվանումները:
«Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք խոսել է այդ բուհերի ռեկտորների հետ, արդյո՞ք նրանք ընդունում են իրենց մեղքը, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է. «Քանի որ պաշտոնական դեռ որեւէ խնդիր չկա իմ առաջ դրված, ի տարբերություն ռեկտորների՝ իրավասու չեմ որեւէ արտահայտություն կամ խոսք ասելու: Մենք աշխատում ենք, ունենք լավ բուհեր ոչ պետական համակարգում, եթե այդպիսի դեպքեր էլ լինում են, դրանք եզակի դեպքեր են, որովհետեւ, ի վերջո, կեղծ վկայականներ տալը շատ հեշտ է բռնվում, շատ հեշտ է բացահայտվում»: Մկրտչյանն ասել է, որ համապատասխան քայլեր ԿԳՆ-ն կանի քրեական գործի քննության ավարտից հետո միայն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: