Հովիկ Աբրահամյանը դեռ չի հավաքել իրերը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը դեռ չի հավաքել իրերը` իրեն պատկանող ՀՀԿ-ական «ապարտամենտի» գրեթե երկրորդ հարկի ողջ ձախ թեւն զբաղեցնող բավականին շքեղ աշխատասենյակից, որտեղ նստում էր որպես ՀՀԿ փոխնախագահ: Ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, բավականին «կոմֆորտ» այդ սենյակն առաջիկայում կզբաղեցնի այլեւս ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Ի դեպ, այդ սենյակի դիմաց է գտնվում նաեւ մյուս Կարեն Կարապետյանի՝ «Տաշիրի» սեփականատիրոջ սենյակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս