Ես չեմ դուրս եկել, ՀՀԿ-ն է ինձնից 5 տարի առաջ հեռացել. Վարդան Ղուկասյան. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ  Վարդան Ղուկասյանը (Վարդանիկ),  որ օրերս  «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում  հայտարարել էր,  թե 5 տարի առաջ  դուրս է եկել  ՀՀԿ-ից և առաջիկա ընտրություններին  պատրաստվում է մասնակցել «Ծառուկյանի դաշինքի» ցուցակով,  այս պահին ՀՀԿ անդամ է։  Այդ մասին մեր հարցին ի պատասխան   ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի  նախագահ  Ռուբեն Թադևոսյանը թերթին տեղեկացրել է, որ Ղուկասյանից կուսակցությունը ստանալու դիմում դեռևս չեն ստացել:

Թերթը զրուցել է Վարդանիկի հետ:

Պարոն Ղուկասյան, դուք ասում եք, որ 5 տարի  առաջ  դուրս եք եկել  կուսակցությունից, ՀՀԿ-ից ասում են ՎարդանՂուկասյանը ՀՀԿ անդամ է։

– Դիմումը տվել եմ, ուղարկել եմ, հանգիստ եղեք։

Ե՞րբ։

– Երկու օր առաջ։ 5 տարի առաջ էլ էի տվել, երկու օր առաջ էլ եմ տվել։

Ասում են՝ չունենք դիմում։

– Այստեղ մարզային խորհրդից հարցրեք, դիմումները  տվել ենք, պիտի տանեն հասցնեն Երևան։

Անդամագրվո՞ւմ եք որևէ այլ կուսակցության։

– Ոչ։

Իսկ ինչո՞ւ եք դուրս գալիս։

–  Ես չեմ դուրս եկել, ՀՀԿ-ն է ինձնից հեռացել, 5 տարի առաջ հեռացել է  ինձնից, ես էլ իրենից։

Արդեն հստակ պայմանավորվե՞լ եք  «Ծառուկյան դաշինքի» հետ, որ  ընտրություններին մասնակցելու եք նրանցցուցակով։

– Այո, այո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս