
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա մարտի առաջին կեսին: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանում թուրք դեսպան Հուսեյն Դիրիոզը:
«Մոսկվա Թուրքիայի նախագահի այցը ակնկալվում է մարտի առաջին կեսին: Այցի ընթացքում կկայանա նրա չորրորդ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին կես տարվա ընթացքում»,-ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Պուտինի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն ռուս-թուրքական հարաբերությունների հետագա բարելավվումը, հնարավոր է, որ խոսք լինի այլ ոլորտներում երկկողմ համագործակցության բերալավման մասին: