ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան հրաժարվել է հարձակում սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «մայրաքաղաք» Ռաաքայի վրա, փոխանցում է Washington Post-ը:
Թրամփի խորհրդականները նախկին նախագահ Բարաք Օբամայի այդ նախաձեռնությունը «ոչ արդյունավետ» են անվանել:
Պարբերականի տեղեկություններով՝ Օբաման և իր վարչակազմը 7 ամսվա ընթացքում մշակել են Ռաքքայի վրա հարձակման պլանը, սակայն քրդերի օգնությամբ քաղաքի վրա հարձակման վերջնական որոշումը կայացվել է ավելի ուշ: Արդյունքում պլանը պատրաստ է եղել հունվարի 17-ին, որից հետո Օբամայի խորհրդականներից մեկն այն փոխանցել է Թրամփին:
Փաստաթղթում ասվում է, որ Թրամփը պետք է համաձայնության հասնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով կտրականապես դեմ էր քրդերի հարձակմանը:
Թրամփի թիմն ընդգծել է այդ պլանի թերությունները՝ այն «չափազանց զգուշավոր և դանդաղ» անվանելով: