
Երեւանի Խորենացի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից 23-ամյա երիտասարդ է ընկել: ArmLur.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ բժշկական կենտրոնից փետրվարի 2-ին, ժամը 15:10-ին, ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով երիտասարդ է տեղափոխվել իրենց մոտ:
Նշենք, որ բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Կատարվում է հետաքննություն: