
Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում փետրվարի 2-ին պահածոյից մի ամբողջ ընտանիք է թունավորվել: ArmLur.am-ի հետ զրույցում Սարուխանի գյուղապետ Հովհաննես Չիչոյանն ասաց, որ ընտանիքը Գավառի բժշկական կենտրոն է տեղափոխվել փետրվարի 3-ին, առավոտյան ժամը 4-ին:
Ըստ նրա՝ Գավառի բժշկական կենտրոնում բուժզնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանեցից:
Հավելենք, որ թունավորվածները Սարուխանի բնակիչներ 49-ամյա Տ. Եղիազարյանն է, 26-ամյա Վ. Եղիազարյանն է, 46-ամյա Վ. Աբրահամյանն ու 23-ամյա Շ. Բադալյանն են:
Կատարվում է հետաքննություն: