
Հնարավոր է մեր դաշինքը խոշորանա, բայց հնարավոր չէ, որ միանա այլ դաշինքների հետ: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այս պահին շփումներ դեռ շարունակվում են այլ անձանց հետ: Հարցին՝ սոցիոլոգիական հարցման համաձայն «Ելքը» չի լինի խորհրդարանում, նա ասաց. «Լուրջ եք ասում: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ բոլոր սոցհարցումներով Դոնալդ Թրամփը պետք է պարտվեր»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: