
ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը չի մասնակցում «Ծառուկյան» դաշինքի ձևավորման շուրջ տեղի ունեցող քննարկումներին, սակայն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ռեյտինգային համակարգով առաջադրվելու է Արագածոտնի մարզում:
Խաչատրյանը ընդգծեց, որ տեղյակ չէ իր մրցակիցների մասին, արդյունքները ցույց կտան, թե ում կընտրեն: «Չկա ընտրական օրենսգիրք, փոխարենը օգներ քաղաքական դաշտի կայացմանը, ընդհակառակը, այն սարքեց տեղական «խորոշիների» ինքնադրսևորման արենա: Եթե ժողովուրդը մեզ վստահի, մենք կունենանք ապագայում այլ ընտրական օրենսգիրք և այլ Սահմանադրություն», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: