Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպիտակ քաղաքում: Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը Սպիտակի բժշակական կենտրոն են դիմել Շիրակամուտ համայնքիերեք բնակիչներ, 42-ամյա Մարգարիտ Ե.-ն, 45-ամյա Նորայր Պ.-ն՝ դստեր՝ 21-ամյա Նելլի հետ:
Արդեն հիվանդանոցում տուժած քաղաքացիները բժիշկներին հայտնել են, որ Սպիտակ-Շիրակամուտ ճանապարհի գազալացակայաններից մեկում մեքենան լիցքավորելուց հետո սկսել են իրենց վատ զգալ:
Գազի արտահոսք է եղել, թե՝ ոչ, տուժածները դժվարացել են ասել: Արդեն Շիրակամուտում գյուղում մեքենայում գտնվող երեք քաղաքացու վիճակն էլ վատացել է, ու հարազատները նրանց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների կողմից համապատասխան միջոցառումներ են իրականացվել: Տուժածների վիճակը ներկայումս բավարար է: