Ռուսաստանը դեմ է Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ամենշաբաթյան բրիֆինգի ժամանակ հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված Արցախ այցելած բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին:

«Մենք ինտենսիվ շփումների մեջ ենք Բելառուսի ԱԳՆ-ի հետ: Օրերս հրապարակվեց Ռուսաստանի մարդու իրավունքների լիազորի հայտարարությունը, որն այդ իրավիճակին իրավական գնահատական է տալիս»,-ասել է Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանը դեմ է Ադրբեջանին Լապշինի արտահանձնմանը:




Լրահոս