
«Իմ կարծիքով նաեւ ընտրողներն արդեն ինչ-որ որոշում կայացնելու պատճառներ ունեն, որ նման պատգամավորներին չընտրեն ընդհանրապես»:Հովիկ ԱբրահամյանՉէ, հաստատ ինչ-որ բան իշխանության մեջ նորմալ չէ: Վարչապետը հայտարարում է, թե օրենքը բոլորի համար է, ԱԺ նախագահը խոսում է ԱԺ պատգամավորների խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու անհրաժեշտության մասին: Առաջիկայում սպասվում է ոստիկանապետի հայտարարությունը հանցագործներին բանտեր նստեցնելու անհրաժեշտության մասին: Մի խոսքով կամաց-կամաց մարդիկ հասկանում են իրենց առաքելությունը: Ու թերեւս ճիշտ են այն լուրերը, թե ԱԺ նախագահը աշխատում է Սերժ Սարգսյանի դեմ, քանի որ իր այդ հայտարարությամբ ԱԺ նախագահը փաստորեն կոչ է անում ՀՀԿ-ին ձայն չտալ, քանի որ ամենաշատ բացակայողները հենց ՀՀԿ-ից են: