Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին միջպետական համաձայնագրերի խախտման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին սահմանային գոտի սահմանելու մասին որոշման պատճառով միջպետական համաձայնագրերը խախտելու մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Գոյություն ունեն միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր, և ինչ-որ մի նախարար գրիչի մեկ հարվածքով խաչ է քաշում բոլոր համաձայնագրերի վրա»,-ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը Ռուսաստանի հետ որևէ համաձայնագիր չի խախտել:

«Ի՞նչ է՝ նրանք ավելի լավ են պահպանում սահմանները, քան մե՞նք: Մենք՝ հազար անգամ լավ: Դրանք չմտածված քայլեր են , որոնք միայն վատթարացնում են մեր հարաբերությունները»,-ընդգծել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում հրամանագիր էր հրապարակվել՝ ստորագրված ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի կողմից, որով սահմանային գոտիներ են ստեղծվում Բելառուսի հետ սահմանին:




Լրահոս