
Ես սպասում եմ կուսակցության որոշմանը, երբ կուսակցությունը որոշի, ես միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:
«Հստակեցում կմտնի, երբ կուսակցությունը կորոշի: Մրցակցություն է, կպայքարենք, կտեսնենք` ով քանի ձայն կհավաքի: Եթե մրցակցություն է, նշանակում է մեկս մեկի դեմ ենք պայքարելու», – նշեց նա` խոսելով նաև Միհրան Պողոսյանի հետ մրցակցության մասին:
Հարցին` ում կաջակցի Ռուբեն Հայրապետյանը, նա ասաց.«Ռուբեն Հայրապետյանը միանշանակ կաջակցի ինձ, նա իմ ընկերնե է, Ավանի համար բարի գործեր կատարած անձնավորություն է»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան