![](https://armlur.am/wp-content/uploads/2017/02/0282da6133f26f828f04615a7fc1cd71.e7b3df8d2521429058af50ff07f8cef7.jpg)
Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնևը հայտարարել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում Լուվրի թանգարանի մոտակայքում այսօր կրակոցներ են հնչել, և դրանք «ահաբեկչական բնույթ» ունեն: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձը մաչետե դանակով հարձակվել է զինվորի վրա, վերջինս պատասխան կրակ է բացել, որի արդյունքում հարձակում գործած անձը ծանր վիրավորում է ստացել:
Փարիզի ոստիկանության փոխանցմամբ՝ չարագործը հարձակման ժամանակ բղավել է «Ալլահ աքբար»: Ոստիկանության տեղեկություններով՝ դեպքի վայրում պայթուցիկ սարք է հայտնաբերվել:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թանգարանը փակվել է այցելուների համար: