Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ազատման դիմում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Ըստ մեզ հասած նախնական տեղեկությունների՝  ժամանակավոր պաշտոնակատար կլինի վերջերս գեղարվեստական ղեկավար նշանակված Կոնստանտին Օրբելյանը:

Բացի այս, չհաստատված տեղեկություններ կան, որ ամենայն հավանականությամբ տնօրենի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նշենք, որ ավելի ուշ ՀՀ մշակույթի նախարարությունը պաշտոնապես հաստատեց այս տեղեկությունը, ըստ որի, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի  հրամանով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից և նշանակվել մշակույթի նախարարի խորհրդական։

Նախարար Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։




Լրահոս