
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Նա, մասնավորապես, նշել է. «Հանրությունը տեղեկացված է, որ վերջին ամիսներին քաղաքական խորհրդակցություններ եմ ունեցել մի շարք ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հնարավոր ձեւաչափերի շուրջ:
Հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքական ուժերին, ում հետ այս ընթացքում քննարկումներ ենք ունեցել:
Վերջին տարիներին հիմնական ժամանակս տրամադրել եմ տնտեսական գործունեությանը, այդ թվում՝ տնտեսության զարգացմանը վերաբերվող վերլուծական աշխատանքին:
Այս ուղղությամբ իմ գործունեության շարունակությունը Հայաստանի հաջող ապագային նպաստելու լավագույն ձեւն է: Հետեւաբար՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ թեկնածությունը չեմ առաջադրելու եւ շարունակելու եմ ուժերիս ներածի չափով նպաստել մեր երկրի զարգացմանը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ում գործունեության շարժառիթը Հայաստանի հզորացումն է, հայ ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը»: