
«ժառանգություն» -ն արդեն որոշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով: Այս մասին կուսակցության նիստի ավարտից հետո նշեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Խորհուրդը ճնշող մեծամասնությամբ կողմ էր դաշինքային տարբերակին: Քվեարկություն է եղել և խորհուրդն այդպես է որոշել», – նշեց նա:
Մարտիրոսյանը նաև ասաց, թե Զարուհի Փոստանջյանի հետ կապված հարցեր չեն քննարկել, վերջինս շարունակում է դեմ մնալ դրան, սակայն կուսակցության մեծամասնությունը կողմ է: Նա հավելեց, որ կա պաշտոնական պատվիրակություն, որը բանակցություններ կվարի: