
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի էր այցելել՝ քաղաքի պատմական հատվածում՝ «Կումայրի» արգելոցում ներդրումներ կատարելու, հանրապետության հին, ամենակոլորիտով քաղաքը տուրիզմի կենտրոն դարձնելու նպատակով:
Կառավարության ղեկավարը ներդրումային ծրագիրը գործարարների հետ քննարկել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Նա ելույթ է ունեցել` բոլորին կոչ անելով ներդրումներ կատարել:
«Ցավոք սրտի, ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ, բայց մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ ես խնդրելու եմ իմ ընտանիքի անդամներին, որ իրենք էլ ներդրումներ կատարեն», – նշել է նա:
Մանրամասները` տեսանյութում