Ովքեր կմասնակցեն «Ծառուկյան դաշինք»-ի հուշագրի ստորագրմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի են այն հինգ ուժերի անունները, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, եկող շաբաթվա առաջին օրերին հուշագիր կստորագրեն, որով կազդարարեն ապրիլի 2-ի ընտրություններին «Ծառուկյան դաշինք»-ով մասնակցելու մասին:

Նախնական հինգ ուժերը հետևյալն են՝  ԲՀԿ, «Միասնություն» շարժում, ՀՀՇ, ՍԴՀԿ, ՀՌԱԿ: Հուշագրի ստորագրման արարողությունը կկայանա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, սակայն հուշագրի ստորագրման ժամի շուրջ դեռ հստակեցումներ են արվում, սակայն արարողությունը բաց է լինելու լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Դեռևս անհայտ է նաև՝  Գագիկ Ծառուկյանը ներկա կլինի՞ հուշագրի ստորագրմանը, թե՞ ոչ: ArmLur.am-ի տեղեկություններով, այս հարցի շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են:

Ընդգծենք, որ ընտրություններին «Ծառուկյան դաշինքով» մասնակցելու ցանկություն այլ ուժեր ևս հայտնել էին՝ օրինակ ՎՍԴՀԿ-ն, «Ալյանս»-ը, սակայն այս պահի դրությամբ դաշինքը դեռևս կունենա վերը նշված տեսքը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարության մեջ ազդարարել էր, որ ցանկություն ունի ընտրություններին մասնակցել լայն դաշինքով: Ակնհայտ էր, որ այդ դաշինքում ամենամեծ մասնակցությունը կունենա Ծառուկյանի նախկին կուսակցությունը՝  ԲՀԿ-ն: Նրա վերադարձի մասին հայտարարությունից հետո առաջին արձագանքողը թերևս հենց «Միասնություն» շարժումն էր, որն ի սկզանե կողմ  էր լայն ֆորմատով ընտրություններին մասնակցելու:




Լրահոս