Խորամանկ կնոջ «արկածները» Կոտայքում. ինչ հանգուցալուծում ունեցավ արագ փող վաստակելու ցանկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի բնակչուհին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու մեջ:

ArmLur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Անահիտը 2009 թվականից սերտ հարաբերությունների մեջ գտնվելով Արագածոտնի մարզի մի բնակչի հետ, 2012-2015 թթ խաբեությամբ, ծանոթի վստահությունը չարաշահելու միջոցով, փակ հեռախոսահամարից զանգահարելով և տարբեր անձանց անունից ներկայանալով խոշոր չափերով գումար է վերցրել:

Մասնավորապես, ծանոթին ստել է, իբրև նա 200 հազար դոլար հետագայում շահույթ կստանա, ուստի պետք է ինչ-ինչ վճարումներ անի՝ իբր քաղցկեղով հիվանդ լինելու և կեղծ հղիության կապակցությամբ վիրահատման եղանակով արհեստականորեն վիժելու ու այլ պատրվակներով:

Անահիտի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Սույն գործով առաջին դատական նիստը կկայանա փետրվարի 8-ին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ:




Լրահոս