«Ժամանակ» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը կառավարությունը հավանություն տվեց Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի հաստիք ստեղծելու նախագծին: Օրերս մենք տեղեկացրել էինք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու՝ Հրանտ Աբաջյանի համար նոր պաշտոն ստեղծելու գործին և ցանկանում է որդուն տեսնել կարևոր պաշտոնում։ Փաստորեն, նրա ջանքերն ապարդյուն չեն անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ հենց նրա որդին էլ կզբաղեցնի նորաստեղծ պաշտոնը։ Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի նստավայրը լինելու է Պեկինը։ Ի դեպ, Հերմինե Նաղդալյանը օրերս հաստատել էր, որ իր որդին՝ Հրանտը, ապրում և սովորում է Չինաստանում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: