Առաջին անհրաժեշտության ո՞ր սննդատեսակներն են թանկացել և որքանով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերին արձանագրվել է 2.6 տոկոս գնաճ: Պարենային ապրանքները վերոնշյալ ժամանակահատվածում թանկացել են 7.4 տոկոսով, ոգելից խմիչքը՝ 0.1 տոկոսով, սպառման ապրանքները՝ 4.2 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 0.6 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները 0.7 տոկոսով էժանացել են:

Պարենային ապրանքների շուկայում արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորվել է մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի թանկացմամբ: Օրինակ՝ այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի գնաճը կազմել է 36.5 տոկոս: Թանկացել են նաեւ սունկը, սխտորը, ճակնդեղը, գազարը, վարունգը, լոլիկը, սմբուկը եւ այլն:

Բացի բանջարեղենից եւ մրգից՝ թանկացել են նաեւ առաջին անհրաժեշտության սննդատեսակներից ձուն, ձեթը, շաքարավազը, կարագը: Օրինակ՝ կարագը այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, 1.7 տոկոսով թանկացել է:  Իսկ շաքարավազը նշված ժամանակահատվածում թանկացել է 0.6 տոկոսով:

Մսամթերքի շուկայում նույնպես արձանագրվել է գնաճ՝ 0.2 տոկոսով: Հիմնականում թանկացել են թռչնամիսը, երշիկը, տավարի փափկամիսը, խաշի պարագաները: Թանկացել են նաեւ բաստուրման, ներբերշիկը, խոզի եւ ոչխարի մսերը: Պարենային շուկայում մեկ ամսվա ընթացքում բարձրացել են նաեւ ծխախոտի, ոչ ոգելից եւ ոգելից խմիչքի գները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս