«Համախմբումը» որոշել է դիմել Սահմանադրական դատարանում՝ վիճարկելու ընտրության օրը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Համախմբում» կուսակցությունը որոշել է Սահմանադրական դատարանում վիճարկել Սերժ Սարգսյանի նշանակած ընտրության օրը` ապրիլի 2-ը, բայց ՍԴ դիմելու համար 27 պատգամավորի ստորագրություն է պետք։

Նախաձեռնող Էլինար Վարդանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ այժմ տեքստի վրա են աշխատում, վերջնական տեսքի կբերեն և երկուշաբթի, ԱԺ նիստին կսկսեն ստորագրահավաքը։ Վարդանյանը չի բացառել, որ պատգամավորները չցանկանան միանալ ստորագրահավաքին՝ ելնելով տարատեսակ շահերից։ Ասել է, որ ոմանց հետ խոսել է, ոմանք համաձայն են, ոմանք՝ ոչ։

«Ընդդիմադիր ուժերն այնքան էլ հակված չեն հիմա նման խաղի մեջ մտնել՝ համարելով, որ սա ավելի շատ նախընտրական «տրյուկ» է, և ՍԴ-ն էլ մերժելու է դիմումը։ Բացի այդ՝ Սերժ Սարգսյանը համաձայնել է փոխել օրը, ուստի չարժե Օսկանյանի կուսակցության հետ դեմ դուրս գալ իշխանություններին ու վատամարդ լինել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս