Լապշինն այդքան սարսափելի հանցանք չի գործել. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը մամուլի ասուլիսի ընթացքում վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իսրայելը կարող են համաձայնության հասնել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագրի շուրջ, ով ձերբակալվել էր Մինսկում Բաքվի պահանջով:

«Եթե Իսրայելը, Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, ապա մենք կանենք այնպես, ինչպես նրանք պայմանավորվել են: Իսրայելը, Ադրբեջանն ու Ռուսաստանը սերտ համագործակցում են բլոգերի ճակատագրի հարցով: Իսրայելը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, եթե Իսրայելը ցանկանա, ապա այդ մարդու գլխից մազ անգամ չի ընկնի»,-ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ Լապշինը «այդքան սարսափելի հանցանք չի գործել»:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին:




Լրահոս