«Ես տենց թվաբանություն ժողովրդի վրա չեմ խաղում». որքան ձայնի հույս ունի Տիգրան Կարապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը դեռևս շարունակում է մնալ այն կարծիքին, որ Գագիկ Ծառուկյանի և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքները պետք է միանան: Սակայն, եթե նույնիսկ դա տեղի չունենա, ArmLur.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ կշարունակի մնալ Սեյրան Օհանյանի դաշինքի կողքին, որին միանալու մասին հայտարարել էր:

– Պարո’ն Կարապետյան, ինչո՞ւ ի վերջո որոշեցիք միանալ Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքին:

– Ես վաղուց եմ միացել Սեյրան Օհանյանին, համակրում եմ այդ մարդուն, համարում եմ` ազնիվ, հերոս մարդ է:

– Բայց նրան շատ են քննադատում`  ասելով, թե երկար տարիներ պաշտոն է զբաղեցրել, սակայն միայն հիմա է բարձրաձայնում խնդիրների մասին: 

-Մեզ մոտ բոլորն են պաշտոն զբաղեցրել, բացի ինձանից:  Մեկին ասեք, որ չի զբաղեցրել: Րաֆֆի Հովհաննիսյանը նախարար է եղել, նախագահ կա, վարչապետ կա, ինչ անենք:

– Բայց պաշտոն զբաղեցնելով լռել է, հիմա է խոսում: 

– Բա ով խոսի, իշխանությունից են գալիս ընդդիմություն, որովհետև տեսնում են, թե համակարգում ինչ է կատարվում:

– Դուք միանշանակ կո՞ղմ եք, որ հենց Օհանյանը գլխավորի դաշինքը:

– Այո, լիդեր լինի, առաջնորդ:

– Բայց «Համախմբում»-ում, օրինակ Կարեն Անդրեասյանը  դեմ է: 

– էտ իրա գործն է, մեծամասնութունը կողմ է:

– Պարոն Կարապետյան, դուք հաշվարկե՞լ եք, թե որքան ձայն կարող եք ապահովել այս ընտրություններում: 

– Մենք ձայն ունենք, ես տենց բաներ, թվաբանություն ժողովրդի վրա չեմ խաղում: Այո’, շատ են ձայները:

– Նախորդ ընտրությունների՞ց եք այդպիսի եզրակացության եկել:

– Ինչի, միշտ էլ ձայն եմ ունեցել:

– Իսկ Ձեր կուսակցությունով կարողանալո՞ւ եք վերահսկել ընտրությունների ընթացքը: Ունե՞ք այդքան ռեսուրս:

– Մեր կուսակցությունը չի կարող հսկել ամեն տեղ, բայց դաշինքը կարող է: Դաշինքն ունի, ինչու չունի:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս