
Անձը, ով փետրվարի 3-ին Լուվրի մոտակայքում հարձակում էր իրականացրել, Եգիպտոսի քաղաքացի է: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ն, հայտարարել են Ֆրանսիայի իշխանությունները:
Նրա անունը դեռևս չի հրապարակվում:
29-ամյա երիտասարդը տուրիստական վիզայով Փարիզ է մեկնել Դուբայից հունվարի 26-ին, վիզան տրվել է մեկ ամսով, հայտնել է Ֆրանսիայի դատախազ Ֆրանսուա Մոլենը:
Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել՝ արդյոք չարագործը միայնակ է գործել կամ հետևել է ինչ-որ ցուցումների: Հարձակում գործած անձը լուրջ վիրավորում էր ստացել ոստիկանության աշխատակցի կողմից: Հարձակման պահին Լուվրում հարյուրավոր այցելուներ են եղել: