Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է Բելառուսից տավարի մսի ներմուծումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսսելխոզնադզոր»-ը փետրվարի 6-ից ժամանակավորապես կդադարեցնի Բելառուսի Մինսկի շրջանից տավարի մսի ներմուծումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բելառուսական կողմը հրաժարվել է համատեղ ստուգումներ անցկացնել «Գեորգի և որդիներ» ձեռնարկությունում, ինչը հաստատել է մեր կասկածները՝ կապված այդ ձեռնարկության խարդախության հետ, որը բելառուսականի անվան տակ ուկրաինական ծագմամբ մթերք է մատակարարում: Եվ դրա հետ կապված՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավորապես դադարեցնում է տավարի մսի ներմուծումը Մինսկի շրջանից»,-ասել է «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի քարտուղար Յուլիա Մելանոն:

Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել էր քրեական գործ հարուցել «Ռոսսելխոզնադզոր»-ի  ղեկավարի դեմ՝ բելառուսական մթերքի մատակարարմանը խոչընդոտելու համար:




Լրահոս