
Արագածոտնի մարզի՝ Ագարակավան գյուղի 27-ամյա բնակչուհին ինքնասպանություն է գործել` տանը հարակից անասնագոմում առաստաղի փայտերից հակի թելով կախվելու միջոցով:
Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Ագարակավան համայնքի ղեկավար Խորեն Կիրակոսյանը:
Վերջինիս խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ինչն է եղել նրա ինքնասպանության պատճառը: 27-ամյա Ա.Վ.-ն երեք անչափահաս երեխաների մայր էր: Ապրում էր ամուսնու ընտանիքի հետ: