Ինքնասպանությունից առաջ 27-ամյա կինը զանգահարել է ամուսնուն. նոր մանրամասներ Ագարակավանում ինքնասպանության դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Արագածոտնի մարզի՝ Ագարակավան գյուղի  27-ամյա բնակչուհին ինքնասպանություն է գործել տանը հարակից անասնագոմում առաստաղի փայտերից հակի թելով կախվելու միջոցով:

Դեպքի առավել մանրամասների մասին ArmLur.am-ին տեղեկություններ հասան: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին ինքնասպանթյուն գործած կնոջ տանը  նշել են  ամուսնու մոր տարեդարձը: Ամուսինը տարեդարձի առթիվ երաժշտական կենտրոն է բերել բարեկամներից մեկի տանից: Ամուսինը հաջորդ օրը որոշել է երաժշտական կենտրոնը հանձնել տիրոջո, որպեսզի երեխաների ձեռքը չընկնի: Ճանապարհին Ա.Վ.-ն զանգահարում է ամուսնուն և ասում. «Ես քեզ սիրում եմ, բայց մինչև գաս, էլ ինձ չես տեսնի»:

Կնոջ զանգից անհանգիստ ամուսինը շտապել է տուն: Հարցրել  է մորից, թե որտեղ է կինը, մայրն ասել է, որ գնացել է պետքարան: Երկար փնտրելուց հետո կնոջ հայտնաբերել  է տանը հարակից անասնագոմում առաստաղից կախված: Գետնին ընկած է եղել բջջային հեռախոսը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս