
ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջարկել է Բելառուսը Ռուսաստանի մաս դարձնել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Ռուսական մի ասացվածք կա. մատղաշ հորթը երկու կաթ է խմում: Եվ ահա Բելառուսի ղեկավարը ամեն ինչ «խմեց» Ռուսաստանից, սակայն ինչքա՞ն կարելի է: Ի՞նչ է Լուկաշենկոյի ուզածը: Առանձին պետություն, սակայն գները թող ներռուսական լինեն: Ինչո՞ւ: Այդ դեպքում թող Բելառուսը Ռուսաստանի մաս դառնա: Ահա Լուկաշենկոն նստած ասում է. «տո՛ւր, Ռուսաստան, տո՛ւր, Եվրամիություն»: Ի՜նչ լավ է»,-ասել է Ժիրինովկսին:
Ավելի վաղ Բելառուսի նախագահը կոշտ հայտարարություն էր արել Ռուսաստանի հասցեին՝ Ռուսաստանին մեղադրելով մի շարք պայմանագրերի խախտման մեջ: