Ինչ առաջարկ է արել «Ժառանգությունը» Զարուհի Փոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկ է արել Զարուհի Փոստանջյանին և սպասում են վերջինիս պատասխանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Առաջարկն այն է, որ ցուցակում առաջին կինը որևէ ձևով պետք է լինի Զարուհի Փոստանջյանը, կլինեինք մենք միայնակ մասնակցող, թե դաշինքային։ Եթե կցանկանա, մենք ուրախ կլինենք, եթե՝ ոչ, դա իր խնդիրն է», – նշեց նա։

Մարտիրոսյանը նշեց, որ կուսակցության երեկվա նիստի արդյունքներով կազմվել է կուսակցության կողմից պաշտոնական խումբ, որը բանակցելու է «Ելք» դաշինքի և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքի հետ։ Առաջիկայում կուսակցությունը կհստակեցնի, թե կոնկրետ որ դաշինքի հետ են մասնակցելու ընտրություններին։

Մարտիրոսյանի խոսքով, քանի որ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքի հետ խորը  հանդիպումներ չեն եղել, խորհուրդը որոշել է բանակցել հենց այդ երկուսի հետ:




Լրահոս