ՀՀԿ-ից արտահոսքը նոր թափ է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ից արտահոսքը նոր թափ է ստանում: ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի դուրս գալու որոշումից հետո այդ կուսակցությունը լքում են նաեւ նրա մերձավորները՝ հիմնականում Արարատի մարզից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել նաեւ Աբրահամյանի եղբայրը` ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը:

ՀՀԿ-ին իր անդամակցությունը դադարեցրել է Աբրահամյանի զարմուհին` ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, որը, ի դեպ, նաեւ ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավարն է: ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել ՀՀԿ Արարատի կառույցի փոխնախագահը` Սամվել Մինասյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արարատի եւ Արտաշատի մի շարք այլ պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ եւ այլն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հաստատել է այս տեղեկությունները` հավելելով, որ միայն օրեր առաջ թվով 13 ՀՀԿ-ականներ դուրս են եկել կուսակցությունից:

 




Լրահոս