էնքան հլը պիտի իրար տեսնենք. ով ինձ վատն է ցանկանում, ես իրեն` բարին. Վարդան Ղուկասյանը` Մարտուն Գրիգորյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հատկապես թեժ ընտրապայքար է սպասվում Գյումրիում, որտեղ առաջադրվելու են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Բոլորին է հայտնի, որ Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի միջեւ երկար տարիներ, մեղմ ասած, հակասություններ են եղել: Այդ իսկ պատճառով մտահոգություններ կան, որ Շիրակի մարզում թեժ պայքարը կարող է ուղեկցվել բախումներով: Ի՞նչ են այս մասին մտածում Գրիգորյանն ու Ղուկասյանը եւ ինչպե՞ս են արձագանքում միմյանց առաջադրումներին, «Ժողովուրդ» փորձել է պարզել հենց իրենցից:

-Պարո՛ն Ղուկասյան, Մարտուն Գրիգորյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին իր հայտարարության մեջ նշել էր. «Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը»: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:

-Ես ցանկանում եմ բոլորին հաջողություն, սեր, միաբանություն, խելք ու շնորհք, բարեպաշտություն: Ինչ ասեմ՝ ուրիշ ոչ մի բան, աստվածային օրհնությունը բոլորի հանդեպ: Ով ինձ՝ վատ, ես իրեն՝ լավ: Ով ինձ վատն է ցանկանում, ես իրեն բարին եմ ցանկանում: Ոնց որ Ավետարանն է ասում՝ ես էդպես էլ ապրում եմ, ճիշտն ասած: Իմ թշնամին միայն թուրք ազգն է: Ես պատրաստ եմ բոլորին, եթե խնդիրներ է առաջացել, ընդհուպ ներելու, ձեռք սեղմելու: Ես մի բան գիտեմ, որ հետագայում հլը ժամանակ ունենք ապրելու, էնքան ժամանակ կա, էնքան հլը պիտի իրար տեսնենք: Բոլորի ճակատին մի բան գրված կլինի, մեկի ճակատին կգրվի, մեկի հետույքին կգրվի, էնքան հետաքրքիր է կյանքը: Ես միայն սեր, խաղաղություն, համերաշխություն եմ ցանկանում:

-Անգամ այն դեպքում, երբ Ձեր մրցակիցը բացասակա՞ն է արտահայտվել Ձեր մասին:

-Դե, հիմա իր հարցը էդքան ո՛չ հետաքրքրում է, ո՛չ էլ բան: Ես մի բան եմ ասում՝ բոլորին ցանկանում եմ համերաշխություն, հարգանք, սեր, միաբանություն, իսկ մնացածը բոլորիս ապրածը ցույց կտա, ժողովուրդը բոլորին ճանաչում է: Ով ինչ է արել էս քաղաքի համար, էս երկրի համար, լավն է արել, լավը կասեն, վատն է արել, վատը կասեն: Այնպես որ, ժողովուրդն իր խոսքը կասի, հանգիստ եղե՛ք:

զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս