
«Ռոսսելխոզնադզոր»-ը երկու շաբաթվա ընթացքում մտադիր է արգելել Եվրամիության մի շարք երկրներից թռչնամսի և ձվի ներկրումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Մելանոն:
«Հստակ ժամկետներ չկան, սակայն մենք դիտարկում ենք նման արգելքը, քանի որ այդ երկրներում թռչնագրիպ է գրանցվել»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է Բելառուսից տավարի մսի ներմուծումը: