
ՀՀԿ խորհրդի անդամների թիվը պակասեց այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանն ու նրա թիմը դուրս եկան կուսակցությունից: Երեկ էլ ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստում որոշում էր կայացվել ՀՀԿ խորհրդի կազմից ազատել կուսակցությունից հեռացած գործիչներին՝ Հովիկ Աբրահամյանին, Ջոնիկ Աբրահամյանին եւ Կարինե Պողոսյանին: Իսկ նրանց փոխարեն նոր անդամների չեն ընդգրկելու կուսակցության խորհրդում:
«Ժողովուրդ»-ը երեկ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ արդյոք նրանց փոխարեն ՀՀԿ խորհրդում նոր համալրում է սպասվում: «Խորհրդի անդամների քանակը ֆիքսված չէ: Մեր խորհուրդը ձեւավորվում է մի քանի սկզբունքով, առաջինը՝ ի պաշտոնե, որոնց մեջ մտնում են պատգամավորները, նախարարները, մարզային կառույցի ղեկավարները, բոլորն էլ ՀՀԿ խորհրդի անդամ են»,- ասաց նա: