Ռուբեն Սադոյանն իր տեղը կզիջի Գագիկ Բեգլարյանի եղբորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա ԱԺ ընտրություններն այլեւս դարձել են քաղաքական թիվ մեկ թեման: Գալիք խորհրդարանը նույնությամբ չի կրկնելու գործողի պատկերը, սակայն հիմնական դերակատարների առումով հազիվ թե արմատական փոփոխություններ լինեն: Սա առաջին հերթին վերաբերում է ՀՀԿ-ին, որն ամեն գնով փորձելու է մեծամասնություն վերցնել խորհրդարանում: Ուստի ստորեւ անդրադառնանք ՀՀԿ-ի պատգամավորներից Արթուր Ստեփանյանի, Ռոբերտ Սարգսյանի եւ Ռուբեն Սադոյանի օրենսդրական գործունեությանը՝ պարզելով նաեւ, թե արդյոք այս երեւելի օրենսդիրները կհայտնվեն 6-րդ գումարման խորհրդարանում:

ՀՀ ԱԺ մեծապատիվ պատգամավորներից է Ռուբեն Սադոյանը՝ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի սանիկը, ինչպես վերոնշյալ պատգամավորները, մանդատ է ստացել գերազանցապես բարձրաստիճան պաշտոնյայի հետ մտերմության շնորհիվ:

Նկատենք, որ Սադոյանին մամուլում առավել հաճախ հիշատակում են որպես «շուն խփող Ռուբո», քանի որ վերջինիս կազմակերպությունը Երեւանում զբաղվում էր թափառող շների վնասազերծմամբ: Ըստ տարածված լուրերի՝ Սադոյանի եւ նրա կազմակերպության ֆինանսական հաջողությունները անմիջականորեն կապված են Գագիկ Բեգլարյանի քաղաքապետության շրջանի հետ: Նկատելի է, որ Սադոյանը եւս պատասխանատու պատգամավոր է եղել: Իր մասնակցած նիստերից նա կողմ է քվեարկել 815 անգամ, դեմ եւ ձեռնպահ՝ համապատասխանաբար 7 եւ 1: 17 անգամ հրաժարվել է քվեարկելուց, 70 անգամ բացակայել:

Սադոյանը եւս ԱԺ ամբիոնին երբեւէ չի մոտեցել, ոչ մի անգամ հարց չի բարձրացրել: Դատելով քաղաքական կուլիսներում ծավալվող լուրերից՝ Գագիկ Բեգլարյանը ցանկանում է մայիսին կայանալիք ընտրությունների ժամանակ կրկին բազմել Երեւանի քաղաքապետի պաշտոնին: Սակայն, Սադոյանի դեպքում հակառակն է: Վերջինս հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրի խորհրդարանական ընտրություններինիր տեղը զիջելով Գագիկ Բեգլարյանի եղբորը` Հակոբ Բեգլարյանին:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը Բեգլարյանի նման ռեսուրսը ձեռքից բաց չթողնելով՝ Տարոն Մարգարյանին կգործուղի խորհրդարան, իսկ Երեւանը վերստին կհանձնի «թաղի տղերքին», պարզ կդառնա արդեն մոտ առաջիկայում:

Ն. Հովսեփյան




Լրահոս