Փետրվարի 4-ին` ժամը 12:01-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի 1-ին նրբանցքի 21 տան տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 19/1, 19/2 և 21 տների տանիքներում (մոտ 150 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:11-ին, մարվել՝ 13:54-ին:
Այրվել է թիվ 21 տունը՝ 6 սենյակ ամբողջությամբ՝ գույքով (մոտ 98 քմ), թիվ 19/1 տան տանիքը՝ մոտ 24 քմ և թիվ 19/2 տան տանիքը՝ մոտ 45 քմ:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի կողմից ընտանիքի անդամներին և երեխաներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: