Շատերի համար ցանկալի է այն, որ իրենց մասին դատեն ոչ թե արտաքին տվյալներով, այլ գիտելիքներով ու բնավորությամբ: Սակայն, երբ Դուք ինչ-որ մեկի հետ առաջին անգամ եք հանդիպում, նա Ձեր մասին կարծիք կկազմի առաջին մի քանի վայրկյանների ընթացքում: Դուք ունեք փորձի ընդամենը մեկ հնարավորություն առաջին տպավորությունը թողնելու համար:
Ներկայացնում ենք ոսկե կանոնները:
Ձեր պահվածքը

Ուշադրություն դարձրեք Ձեր դեմքի արտահայտությանը, ձայնի տոնայնությանը: Մի թերագնահատեք անկեղծ ժպիտի ուժը:
Անձնական տարածությունը

Սա առավել կարևոր է գործնական հանդիպումների ժամանակ: Փորձեք պահել Ձեր տարածությունը, ոտքերի դիրքը, զբաղեցրած սահմանը:
Ձեր հագուստը

Ձեր հագուստը պետք է համապատասխանի Ձեր պահվածքին և խոսքին: Հագուստը պետք է լինի մաքուր, կոկիկ և իրավիճակին համապատասխան:
Ձեր աքսեսուարները

Հիշե′ք՝ քիչ նշանակում է լավ:
Ձեր սանրվածքը

Համոզվեք, որ Ձեր մազերը մաքուր են: Լաքապատված, անխնամ և թափթփված մազերը կարող են հակառակ էֆֆեկտն ունենալ:
Ձեր շպարը

Շպարը կարող է օգնել Ձեզ ավելի ինքնավստահ լինել: Սակայն այն պետք է ընտրել իրավիճակին համապատասխան: Օրինակ, հարցազրույցի ժամանակ այն չպետք է լինի շատ վառ և ընդգծող: Ավելի լավ տարբերակ են թեթև, բնական երանգները, որոնք կընդգծեն Ձեր դիմագծերը:
Եվ հիշեք՝ ինչպես Ձեզ ներկայացնեք, այնպես էլ աշխարհը կընկալի Ձեզ: Եթե կարողանաք Ձեզ ճիշտ ներկայացնել արտաքին տեսքով, ստացված դրական առաջին տպավորությունը պատրաստ կլինի:























































































