ՖՈՏՈ. Ինչ կլինի, եթե հրաժարվեք ամենօրյա դիմահարդարումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենօրյա դիմահարդարումն աղջիկների համար այնքան սովորական է դարձել, որ դրանից հրաժարվելու միտքն անգամ նրանց սարսափեցնում է, սակայն միայն առաջին հայացքից:

Adme.ru-ն ներկայացնում է, թե ինչպես ձեր առողջության և արտաքին տեսքի վրա կազդեն դիմահարդարման միջոցների բացակայությունը:

Հրաժարվեք տոնային քսուքից, դիմափոշուց, կարմրաներկից և մաշկն ավելի երկար մաքուր կմնա:

Հրաժարվեք կոնսիլերից և բորբոքումից հետո մաշկն ավելի արագ կվերականգնվի:

Հրաժարվեք թարթիչաներկից, աչքերի մատիտից և թարթիչներն ավելի ամուր կդառնան:

Հրաժարվեք ստվերաներկերից, շրթներկից և կնվազի ալերգիա առաջանալու հավանականությունը:

Հրաժարվեք դիմահարդարումից ամբողջապես: Այդ դեպքում կզգաք, որ մաշկը կլինի փափուկ, այլ ոչ թե չոր:

Իհարկե, մեզնից ոչ բոլորը կարող են հեշտությամբ հրաժարվել ամենօրյա դիմահարդարումից: Շատերի համար դիմահարդարումն աշխատանքային դրեսս-կոդի մի մասն է: Այդ դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական գոնե երկու անգամ առհասարակ ոչինչ չօգտագործել: Այս տարբերակը ևս հիանալի հնարավորություն է, որպեսզի մաշկը շնչի, այն ավելի նուրբ է դարձնում:




Լրահոս