
Խափանվել է Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղի ջրի պոմպակայանը և արդեն 20 օր գյուղը զրկված է ջուր ունենալու հնարավորությունից: Այս ,մասին հայտարարություն է տարածել Եզդիների ազգային կոմիտեն՝ հայտնելով, որ ռուսական սահմանապահները արգելում են էլեկտրոմասնագետներին մտնել Ախուրյան գետի վրա տեղադրված պոմպակայան՝ պահանջելով մուտքի արտոնագիր, որը միայն տրվում է գյուղի բնակիչներին:
«Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին էլ հայտնում է, որ դիմել են ԱԱԾ՝ անցագիր ստանալու համար, սակայն մնացել են անպատասխան: