
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի հետ։ Այս առնչությամբ պատգամավորը հայտնում է.
« «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի հետ։
Տղաները տոկուն են և վստահ՝ իրենց անմեղության մեջ։ Հայաստանն առանց քաղբանտարկյալների, ազատությու՛ն քաղբանտարկյալներին»։