Մեծ Բրիտանիայի Կարդիֆ քաղաքում անցկացված նոր հետազոտության համաձայն` քաղցկեղի դեմ պայքարի համար արդյունավետ միջոց է ասպիրինը:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ ասպիրինի օգտագործումը զգալիորեն բարձրացնում է օնկոլոգիական հիվանդություն ունեցող մարդկանց մոտ ապրելու շանսերը:
Կարդիֆի բժշկական համալսարանի աշխատակիցները 5 տարվա ընթացքում հետևել են օնկոլոգիական հիվանդություն ունեցող մարդկանց: Հետազոտության արդյունքում նրանք եկել են եզրակացության, որ այն հիվանդների մոտ, ովքեր բուժման ընթացքում ոչ մեծ քանակությամբ ասպիրին են օգտագործել, նվազել են մետաստազի տարածումը և մահացությունը: Մասնավորապես, այդ խմբերում ապրելու շանսերը մեծացել են 15-20%-ով:
Հատկանշական է, որ գիտության ներկայացուցիչներն առաջին անգամը չէ, որ հայտարարում են այն մասին, թե ինչ դրական ազդեցություն կարող է ունենալ ասպիրինը քաղցկեղի բուժման համար: