
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն 2017թ. խոստացել է հարկային օրենսգրքում բարեփոխումներ կատարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Թրամփը խոստացել է բիզնեսի համար հարկերը իջեցնել մինչև ամենացածր մակարդակը:
Fox News հեռուստաալիքի լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք ամերիկացիներն այս տարի կարող են նոր հարկային օրենսգրքի ստեղծման ակնկալիք ունենալ, ինչին Թրամփը պատասխանել է.
«Կարծում եմ՝ այո՛: Դա տեղի կունենա մինչև տարեվերջ»: