Քիչ առաջ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին նշանակել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար»:
Ըստ ամենայնի` այս նշանակման որոշումը կայացնելիս հաշվի է առնվել միջազգային հարաբերություններում Դ. Տոնոյանի ունեցած մեծ փորձը: ArmLur.am-ի տեղեկություններով` այս պահին ԱԻՆ-ում սպասում են նոր նախարարին: