ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում Իրանը «համար մեկ ահաբեկչական պետություն» է անվանել, որը զենք և գումար է փոխանցում ահաբեկիչներին:
Թրամփի կարծիքով՝ Իրանի հետ միջուկային ծրագրի գործարքը «վատագույն գործարքն է», որը նա երբևէ տեսել է:
«Իրանը բացարձակ չի հարգում մեր երկիրը: Նա ահաբեկչական համար մեկ պետությունն է, որը զինում է ահաբեկիչներին»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ խոստանալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների դիրքից գործել:
«Մենք արդեն սկսել ենք այդ գործընթացը»,-հավելել է Թրամփը:
Ընդ որում, Թրամփը նշել է, որ նախապես չի զգուշացնի իր գործողությունների մասին: «Ես մշտապես քննադատել եմ նախկին նախագահ Բարաք Օբամային այն բանի համար, որ նա նախապես հայտնում էր Մոսուլում զորքեր տեղակայելու մասին, նշում օրն ու ժամկետները: Ես երբեք չեմ հավատացել դրան»,-եզրափակել է Թրամփը: