
Հայաստանի խորհրդարանին ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել փետրվարի 6-16-ը, ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ն: Այս պահի դրությամբ առաջադրման փաստաթղթեր դեռ ներկայացված չեն ԿԸՀ-ում: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ԿԸՀ-ից:
Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 2-ին: Հիշեցնենք՝ որոշ ուժեր դեմ են այդ օրը ընտրություններ անցկացնելու որոշմանը՝ համարելով, որ քառօրյա պատերազմի տարելիցին սխալ է ընտրությունների անցկացումը: